Մեծ Բրիտանիան իր բջջային օպերատորներին արգելել է օգտվել չինական Huawei-ի 5G սարքերից

MasterNews

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրի տարածքում գործող բջջային օպերատորներին արգելել է դեկտեմբերի 31-ից հետո չինական Huawei ընկերությունից 5G կապի սարքավորումներ գնել, ինչպես նաև պարտադրել է մինչև 2027 թվականը հանել արդեն եղածները։ Այս մասին հայտնում է BBC-ը։

Միացյալ Թագավորության թվային հարցերով նախարար Օլիվեր Դոուդենը հայտնել է, որ այս որոշումից հետո 5G ցանցի ծավալումը երկրում տեղի կունենա մեկ տարի ուշացումով։ «Հեշտ որոշում չէր, բայց ճիշտ էր ՄԹ հեռահաղորդակցության ցանցերի, մեր ազգային անվտանգության ու տնտեսության համար, ներկայի և ավելի երկարաժամկետ հեռանկարի համար», – ասել է նախարարը։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հակառակորդի արձակած կրակից զոհվել են 2 ժամկետային զինծառայողներ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և […]
Share
Instagram
Telegram