Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. 2 տուժածները հոսպիտալացվել են

MasterNews

Հուլիսի 12-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ` Համբարձում Մ․), «Volkswagen Vento», «Toyota Camry» և «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Նունե Ա․, ծնված 1990 թ․ և Դավիթ Մ․, ծնված 2017 թ․) հոսպիտալացվել են Դիլիջանի  ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան.

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հակառակորդի կրակոցից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել. Ստեփանյան

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ […]
Share
Instagram
Telegram