Փարաքար գյուղում բախվել է 4 ավտոմեքենա․ ուղեւորներից մեկը հոսպիտալացվել է

MasterNews

Հուլիսի 7-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» (վարորդ՝ Արայիկ Պ․), «ԳԱԶ-2110» (վարորդ՝ Վասյա Ա․) և «Merсedes C» (վարորդ՝ Հարություն Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes C» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

http://armtimes.com

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների հետեւանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK

Գրեթե 60 մարդ Է զոհվել եւ 16-ն անհայտ կորել Կյուսյու հարավ — արեւմտյան կղզում, որտեղ երեք օր շարունակ սաստիկ անձրեւներ են տեղացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, […]
Share
Instagram
Telegram