Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող Էներգիայով

MasterNews

Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են Էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի Էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ Է այրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԵվրոՊուլսը:

Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում Է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում Է մինչեւ 75 ուղեւոր:

Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն եւ դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթեւեկում Է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաեւ Նիդեռլանդներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել […]
Share
Instagram
Telegram