Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Տելեգինի հետ ապահարզանի պատճառով

MasterNews

Ռուսաստանցի երգչուհի Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Իվան Տելեգինի հետ ամուսնալուծության պատճառով: Այս մասին հայտնում է StarHit-ը։

Բժիշկ Լեւ Ռուդինը, որը երկար տարիներ հետեւել է երգչուհուն, պատմել է, որ ամուսնուց բաժանվելու ֆոնին նա սթրես է տարել: «Այժմ Պելագեան արդեն շատ ավելի լավ է, ձայնը վերադարձել է, բայց նա շարունակում է վերականգնողական ընթացակարգերը մեր հսկողության ներքո», — պարզաբանել է ֆոնիատրը:

«Գոլոս» շոուի ընթացքում աստղի հետ աշխատած ադմինիստրատորներից մեկի խոսքով՝ նրա առողջության վրա ազդել են ոչ միայն նախկին ամուսնու հետ դատավարությունները, այլեւ նրանց ամուսնալուծության մասին ԶԼՄ-ներում ոչ հավաստի հրապարակումները: Երգչուհուն մեղադրել են այն բանում, որ նա իբր ինքն է քանդել ամուսնությունն իր խանդով, ինչպես նաեւ այն բանում, որ նա ցանկանում է նախկին ամուսնուց պահանջել 1,5 մլն ռուբլի:

Մեկ տարի անց զույգը դուստր է ունեցել՝ Տաիսիային: Մինչ այդ Պելագեան 2010-ից մինչեւ 2012-ը ամուսնացած էր Comedy Woman-ի ռեժիսոր Դմիտրի Եֆիմովիչի հետ:

Երգչուհին ամուսնացել է Տելեգինի հետ 2016 թվականին:

Զույգի բաժանման մասին հայտնի է դարձել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին։ Երգչուհին հայտարարել է, որ որոշել է պաշտոնական հայտարարություն անել՝ համացանցում հայտնված բամբասանքների եւ ասեկոսեների պատճառով։

Աղբյուր` Փաստինֆո

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, առողջացել են 162-ը, մահացել է 7 պացիենտ

Հուլիսի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 330 նոր դեպք (ընդհանուր 28936), ապաքինվել է 162 պացիենտ (ընդհանուր 16302): Մահացել է 7 պացիենտ (ընդհանուր 491, […]
Share
Instagram
Telegram