Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով կա 9 տուժած

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hուլիսի 1-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 133-րդ կմ-ին բախվել են  շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» (վարորդ՝ Էդիկ Ա., ծնված 1966թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ալիկ Հ., ծնված 1987թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արմինե Ս.-ն (ծնված 1968թ.), Սաիդա Ա.-ն (ծնված 1980թ.) և Ռուզան Ա.-ն (ծնված 1982թ.), «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Նարեկ Գ.-ն (ծնված 1991թ.), Կարինե Դ.-ն (ծնված 1960թ.), Մերի Ա.-ն (ծնված 1982թ.) և Վահրամ Հ.-ն (ծնված 1979թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև՝ Մերի Ա.-ն և Վահրամ Հ.-ն տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ Արմինե Ս.-ն՝ Երևան քաղաք։

Բժիշկները Մերի Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վահրամ Հ.-ինը՝ կայուն: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, մահացել 6 պացիենտ

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 593 նոր դեպք (ընդհանուր 26658), ապաքինվել է 473 պացիենտ (ընդհանուր 15036): Մահացել է 6 պացիենտ (ընդհանուր 459, […]
Share
Instagram
Telegram