Ֆրանսիայի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, վերջինիս կինը՝ 3 տարվա

MasterNews

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆայոնն ու կինը՝ Պենելոպան մեղավոր են ճանաչվել վերջինիս աշխատանքի կեղծ նշանակման եւ պետական միջոցների մսխման, յուրացման գործով:

Le Monde պարբերականը հայտնում է, որ փարիզյան դատարանը նախկին վարչապետին 5 տարվա ազատազրկամն է դատապարտել, որից 3-ը՝ պայմանական: Բացի այդ, նրան արգելվել է առաջիկա 10 տարվա ընթացքում առաջադրվել ընտրովի պաշտոններում:

Պենելոպա Ֆայոնին մեղադրանք է առաջադրվել՝ մսխման գործում հանցակից լինելու համար: Նա դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման:

Ամուսիններից յուրաքանչյուրը պարտավորվել է նաեւ տուգանք վճարել՝ 375 հազար եվրոյի չափով: Նշվում է, որ զույգի փաստաբանն անմիջապես բողոքարկել է վճիռը: Մինչ այդ, նախկին վարչապետը կմնա ազատության մեջ:

Գործով երրորդ մեղադրյալը նախկին պատգամավոր Մարկ Ժուլոն է: Հանցակցության համար նա 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել եւ պարտավորվել է վճարել 20 հազար եվրո տուգանք:

Ֆրանսիայի նախկին վարչապետի անվան շուրջ աղմկհարույց սկանդալը սկսվել է 2017 թվականի հունվարին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին: Այդ ժամանակ Ֆայոնը նախագահի թեկնածու էր, գործը հարուցվել էր նախընտրական քարոզարշավի առաջին փուլում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆայոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները խորհրդարանում ձեւակերպված է եղել որպես իր ամուսնու՝ այդ տարիներին պաւգամավոր աշխատած Ֆայոնի օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով  մոտ  832 հազար եվրո ստանալով.

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20 տոկոսով. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 […]
Share
Instagram
Telegram