Նոր տիպի վիրուս է հայտնաբերվել Չինաստանում

MasterNews

Չինացի հետազոտաղները կարողացել են հայտնաբերել խոզագրիպի նոր հիմնամանրԷ՝ G4-ը, որի մուտացիան կարող Է համավարակի հանգեցնել Երկրի բնակչության շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին հայտնել Է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով PNAS ամերիկյան հանդեսում հրապարակված գիտնականների հրապարակումը:

G4-ն օժտված Է «մարդկանց վարակելու իր բարձր կարողության բոլոր Էականորեն կարեւոր հատկանիշներով, կարծում են Չինաստանի համալսարանների եւ Հիվանդությունների կանխարգելման ու հսկողության չինական կենտրոնի հետազոտության հեղինակները:

Ուսումնասիրությունն անցկացվել Է 2011-2018 թվականներին չինական տասը նահանգների սպանդանոցներում եւ անասնաբուժական կլինիկաներում. անալիզների մեջ, որոնք վերցվել են խոզերից, 2016 թվականից գերիշխել Է խոզագրիպի նոր հիմնամանԷն:

Այնուհետեւ գիտնականները գիտափորձեր են անցկացրել, այդ թվում՝ կզաքիսների վրա, որոնք գրիպից ունենում են այն նույն ախտանշանները, որոնք լինում են մարդկանց մոտ:

Արդյունքում պարզ Է դարձել, որ կզաքիսների մոտ G4-ն առաջացնում Է ավելի լուրջ ախտանշաններ, քան մյուս վարակները, իսկ իմունիտետը, որը մարդու կողմից մշակվում Է սեզոնային գրիպի ժամանակ, G4-ի վրա չի տարածվում:

Սակայն, ընդգծում Է The Guardian-ը, թեեւ վարակը կարող Է փոխանցվել կենդանուց մարդուն, մարդուց մարդուն փոխանցվելու մասին տեղեկություններ դեռ չկան:

«Դա անհանգստություն Է առաջացնում, քանի որ G4 վիրուսով մարդու վարակվելը կհանգեցնի մարդուն դրա հետագա ադապտացման եւ մարդկանց շրջանում կմեծացնի համավարակի ռիսկը»,-թերթը մեջբերում Է գիտնականների կարծիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երկրաշարժ է գրանցվել Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք

  Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ […]
Share
Instagram
Telegram