Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենք Է ընդունվել Պեկինում

MasterNews

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԿ ՄԿ) հունիսի 30-ին ընդունել Օրենք Հոնկոնգի ազգային անվտանգության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է South China Morning Post հոնկոնգյան հրատարակությունը:

Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել Է, որ օրենքը միաձայն ընդունվել Է ԺՆՀԿ ՄԿ-ի 162 անդամների կողմից: Օրինագծի քննարկումը, որը ԺՆՀԿ-ի նստաշրջանի կողմից ներկայացվել Է մայիսին, կոմիտեի կողմից սկսվել Է հունիսի 28-ին:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, օրենքը հրապարակվելու Է հունիսի 30-ին, օրվա երկրորդ կեսին՝ «Սինհուա» գործակալության կողմից եւ ուժի մեջ Է մտնելու հուլիսի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատերազմ Ալիեւի անունից. Նախիջեւանի հարցում պետք է շտապել

Հունիսի 29-ին Հայաստանի արտգործնախարարը հեռավար տեսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել են արցախյան հարցի խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր: Պայմանավորվել են […]
Share
Instagram
Telegram