Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ՍԴ-ին առնչվող նախագծեր են

MasterNews

Ազգային ժողովը հունիսի 30-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կհրավիրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Խորհրդարանականներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Այնուհետև պատգամավորները կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը:

 

Նորայր Շողիկյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից բուժվող պացիենտը ցած է նետվել պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց […]
Share
Instagram
Telegram