«DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորը շրջվել է․ կա զոհ

MasterNews

Հունիսի 28-ին, ժամը 13:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտորը շրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորը շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Կարեն Բ․, ծնված 1983 թ.) տրակտորից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Հակոբ Բ․, ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՄ ներսում կրկին կարող են փակվել սահմանները

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ չի բացառվում, որ ԵՄ ներսում կրկին փակվեն սահմանները, եթե նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը սկսվի։ […]
Share
Instagram
Telegram