ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

MasterNews

ՍԱՏՄ տեսուչները ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսուչների ուժեղացված ծառայության խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, իսկ կրկնախատումների դեպքում՝ ավելի երկար ժամկետով կկասեցվի տնտեսավարողների գործունեությունը:

Արձանագրվող հիմնական խախտումներն են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

ՍԱՏՄ-ն ստանում և արձագանքում է նաև քաղաքացիների կողմից «թեժ գծով» ստացվող ահազանգերին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ աշխատանքների ու խորհրդակցության արդյունքում արձանագրված փոփոխությունները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել և ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Շենգավիթ 9 փողոցի սեփական […]
Share
Instagram
Telegram