Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 28-ին, ժամը 20:42-ին ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 482-ով

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 482-ով՝ հասնելով 25127-ի: Առողջացածներ -13297 Փաստացի բուժվողներ-11254 Ընդհանուր թեստեր -110527 Մահվան ելքեր -433 Մահվան ելքեր […]
Share
Instagram
Telegram