Չինաստանն այցագրային սահմանափակումներ կսահմանի առանձին ամերիկացիների նկատմամբ

MasterNews

Չինաստանն այցագրային սահմանափակումների վերաբերյալ որոշում Է ընդունել այն ամերիկացիների նկատմամբ, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Ավելի վաղ Վաշինգտոնը համանման պատժամիջոցներ Էր սահմանել Չինաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնյաների նկատմամբ «Հոնկոնգի ինքնավարության եւ մարդու իրավունքների խախտման համար»: Հարցին, թե ում նկատմամբ են գործելու սահմանափակումները, Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել Է, որ այդ մարդիկ «իրենք բնազդաբար զգում են»: «Արտաքին բոլոր այն ուժերին դիմակայելու Չինաստանի վճռականությունը, որոնք միջամտում են Հոնկոնգի գործերին, մնում Է անսասան: Այսպես կոչված պատժամիջոցների միջոցով Չինաստանին խանգարել Հոնկոնգում ազգային անվտանգության վերաբերյալ օրենք ընդունելու ԱՄՆ-ի փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,-ընդգծել Է Չժաո Լիցզյանը:

Մեկ տարի առաջ Հոնկոնգում բողոքի ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագծի դեմ, որը տարածաշրջանի բնակիչներն ընդունել են որպես իրենց ինքնավարության խախտում: Ցույցերի ֆոնին 2019 թվականի հոկտեմբերին փաստաթուղթն ամբողջությամբ ետ են կանչել:

Այժմ երկրի իշխանությունները նոր օրինագիծ են մշակում ազգային անվտանգության վերաբերյալ, որն արգելք Է նախատեսում քայքայիչ, անջատողական, ահաբեկչական գործունեության եւ օտարերկրացիների հետ նախահամաձայնության գալու համար: Հանրահավաքները շարունակվում են, ԱՄՆ-ը Պեկինին մեղադրում Է ինքնավարության նկատմամբ ոտնձգության համար:

Չինաստանի իշխանությունները քանիցս Վաշինգտոնին կոչ են արել չմիջամտել երկրի բացառապես ներքին գործերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://Lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՍԱՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

ՍԱՏՄ տեսուչները ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ […]
Share
Instagram
Telegram