«միլանը» հաղթել է «ռոմային»

MasterNews

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանը» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Ռոմայի» հանդեպ տնային հանդիպման ընթացքում։ Առաջին գոլի հեղինակ դարձավ դաշտի տերերից Անտե Ռեբիչը հանդիպման 78-րդ րոպեին։ Իտալական առաջնությունում խորվաթ Ռեբիչի համար սա ութերորդ գոլն էր։ 88-րդ րոպեին արդեն «Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալխանօղլուն հաջող իրացրեց տուգանայինը։Այսպիսով, «Միլանը» ռեւանշ վերցրեց պարտության դիմաց, որ կրել էր իններորդ տուրում «Ռոմայից»՝ 2։1 հաշվով։ Այսպիսով, «Միլանը» 42 միավորով գտնվում է 7-րդ տեղում։ Հաջորդ փուլում՝ հուլիսի մեկին «Միլանը» կհյուրընկալվի «ՍՊԱԼ»-ին, իսկ հուլիսի 2-ին «Ռոման» իր դաշտում կհանդիպի «Ուդինեզեի» հետ։

http://Hraparak.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հաշմանդամություն ունեցող անձինք անվճար դեղերի հարցում համավարակի պայմաններում բախվում են քաշքշուկների ու խոչընդոտների. ՄԻՊ

Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր […]
Share
Instagram
Telegram