Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ չի բացառվում, որ ԵՄ ներսում կրկին փակվեն սահմանները, եթե նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը սկսվի։ Այս մասին հայտնում է DPA-ը։ «Չի բացառվում, որ կրկին ստիպված լինենք փակել սահմանները, եթե ԵՄ որեւէ շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ ավելի շատ, քան մյուս ռեգիոններում»,- ասել է նա։ Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ նման որոշումը պետք է ընդունվի համաեվրոպական մակարդակում՝ քվեարկության միջոցով։ Նշենք, որ ԱՀԿ Եվրոպայի ռեգիոնալ գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական երկրներում սահմանափակումների մեղմացումը կարող է բերել կորոնավիրուսի նոր բռնկումների։

http://Hraparak.am