«Էդեն» պանդոկ-սրճարանում հրդեհ է բռնկվել

MasterNews

Հունիսի 27-ին, ժամը 03:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։57-ին։ Այրվել են սրահի գույքը, և ջերմահարվել երկու օդորակիչ, մեկ համակարգիչ, լոգարանի առաստաղը և մալուխներ։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա Նուրմագոմեդով-Գեթջի մենամարտը

Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա բացարձակ մենամարտերի ռուս մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովի եւ ամերիկացի Ջասթին Գեթջիի մենամարտը։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Գեթջին հաղթել […]
Share
Instagram
Telegram