Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

MasterNews

Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լեհաստանի Կելցե  քաղաքում  նոյեմբերի 2- ին  պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի  պատճառով միջոցառումը հետաձգել է, և այն  կանցկացվի 2021 թ․ ապրիլի 10-24-ը:

Կանոնակարգի համաձայն,  առաջնությանը կարող են  մասնակցել 2002թ․ հունվարի  1-ից մինչև 2003թ․ դեկտեմբերի 31-ը ծնված պատանիներն ու աղջիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ է ներգրավվել ՔԿ-ում քննվող քրեական գործով

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի […]
Share
Instagram
Telegram