Արտեմ Վալտերը հրապարակել է «Դիմակով դիմացիր» կատակերգի հոլովակը

MasterNews

Երիտասարդ երգիչ Արտեմ Վալտերը, որին ճանաչում բերեց «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը, անմասն չի մնացել կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և դեպքերին անդրադաձել է «Դիմակով դիմացիր» ստեղծագործությամբ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի երաժշտության և խոսքի հեղինակը Արտեմ Վալտերն է:

Արցախցի երգիչը երաժշտական գործունեության սկզբնական շրջանում ներկայացնում էր երգեր հայրենի բարբառով, սակայն ժամանակի ընթացքում սկսեց երգել նաև գրական հայերենով: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ  յուրաքանչյուր բարբառ ապրում է կենցաղի մակարդակում և հազվադեպ է դուրս գալիս այդ սահմաններից, իսկ գրական հայերենը թույլ է տալիս ավելի ազատ արտահայտվել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ որոշվեց շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձել 30 000 […]
Share
Instagram
Telegram