Ստացեք Յունիստրիմ դրամական փոխանցումներ առանց տնից դուրս գալու

MasterNews
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես կարևոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլ  նաև սեփական առողջության մասին: Եթե դուք ուզում եք  գումար ուղարկել Հայաստան, ապա տնից դուրս գալու կարիք չկա՝ օգտվեք Յունիբանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:
Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:
Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է առցանց գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Մնում է միայն սեղմել հաստատման կոճակը և վերջ՝ գումարը ձեր տրամադրության տակ է:
«Յունիստրիմ դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ծառայություններից մեկն են: Արտերկրում ապրող հայերը ֆինանսապես աջակցում են իրենց ընտանիքներին և պարբերաբար գումար են ուղարկում ծնողներին և հարազատներին: UniMobile հավելվածի շնորհիվ այլևս կարիք չկա այցելել բանկ, որպեսզի գումար ուղարկեն կամ ստանան: Այդ ամենը կարելի է կատարել տանը, ընդամենը սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ», — նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արթուր Ապերյանը:
«Օնլայն ծառայությունների զարգացումը և մեր հաճախորդների ապահովությունը ամենաարդիական խնդիրներից է: Յունիբանկի հետ համատեղ, մենք օգնում ենք հայկական սփյուռքին օգնել հարազատներին հեռահար, առանց վտանգելու իրենց առողջությունը: Հայաստանի բնակիչները ևս կարող են Յունիստրիմ փոխանցումներ ստանալ՝ մնալով տանը»,-նշում է Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենյա Չերնիշովան:
UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել  App Store կամ Google Play: Ծառայությունից օգտվելու համար հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝  www.unibank.am կայքում: Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Քոչարյանի դիմումի քննությունը

Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգում վերջին պահին ավելացվել է […]
Share
Instagram
Telegram