Համաշխարհային աստղերը կմասնակցեն COVID-19-ի դեմ պայքարի համար դրամահավաքի

MasterNews

Համաշխարհային կինոյի ու երաժշտության աստղերը մասնակցելու են դրամահավաքի: Այս մասին հայտնում է Rreuters լրատվական գործակալությունը: Նրանք ելույթ են ունենալու առցանց համերգի ընթացքում, որը հեռարձակվելու է ողջ աշխարհում: Այս համերգը Եվրոպական հանձնաժողվի եւ Global Citizen-ի (ամենամյա երաժշտական փառատոն է) համատեղ նախաձեռնության մաս է կազմում:

Նախաձեռնության խորագիրն է «Global Goal: Unite for Our Future» (թարգմ. Համաշխարհային նպատակ. միացիր հանուն մեր ապագայի): Նպատակն է հավաքված գումարով աջակցել խոցելի խմբերին՝ թեթեւացնելով կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները:

Համերգը հեռարձակվելու է առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 27-ին: Մասնակցելու են երգչուհիներ Մայլի Սայրուսը, Շակիրան, դերասաններ Հյու Ջեքմանը, Շարլիզ Թերոնը, նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը եւ այլն:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատգամավորները փոփոխություններ կատարեցին ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծում

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները փոփոխություններ կատարեցին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է փոխարինել […]
Share
Instagram
Telegram