Ինչու են ամուսնալուծվել Անջելինա Ջոլին եւ Բրեդ Պիտը

MasterNews

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին բացահայտել է Vogue-ի հետ հարցազրույցում, թե ինչու է բաժանվել Բրեդ Պիտից։ Նա ասել է, որ նման քայլի է գնացել հանուն իր երեխաների բարեկեցության։ Արտիստուհին այդ քայլը համարել է ճիշտ։ «Որոշ մարդիկ օգտվեցին իմ լռությունից, եւ երեխաները կարդացին սուտ բաներ իրենց մասին մամուլում, սակայն ես հիշեցնում եմ նրանց, որ գիտեն իրենց սեփական ճշմարտությունը եւ սեփական գլխով են մտածում»,- ասել է արտիստուհին, հավելելով, որ իր երեխաները շատ խիզախ եւ ուժեղ երիտասարդ մարդիկ են։ Հիշեցնենք, որ Պիտն ու Ջոլին ամուսնացել են 2014-ին, ամուսնալուծվել 2019-ի ապրիլին։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը հունիսի 22-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորների փոխարինելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների […]
Share
Instagram
Telegram