Գորիսում 5-ամյա երեխան երկրորդ հարկից ցած է ընկել. Նրա վիճակը ծանր է

MasterNews

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

http://hraparak.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԱԾ-ն հաստատում է՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Թե կոնկրետ ինչի կասկածանքով եւ ինչ […]
Share
Instagram
Telegram