Հունիսի 3-ից Երևանի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

MasterNews

Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ում բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»—ը, այս մասին […]
Share
Instagram
Telegram