Մարուքյանը նշանակվել է ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

MasterNews

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը»,-նշել է նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս. կառավարության կոչը՝ երևանյան բակերում

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ է անում կրել դիմակներ, դրանք հանել միայն սնվելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է […]
Share
Instagram
Telegram