Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը

MasterNews

Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թաեքվոնդոյիստների համար մրցաշարերը կմեկնարկեն օգոստոսից

Թաեքվոնդոյիստները միջազգային մրցաշարերի կարող են մասնակցել օգոստոս ամսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան մի շարք մրցաշարեր չեղարկելուց հետո թարմացրել է օրացույցային պլանը: Միջազգային մրցաշարերը մեկնարկում […]
Share
Instagram
Telegram