Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ

MasterNews

Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն նոր՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ պետբյուջեի վրա բեռը կկազմի մոտ 4 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեlու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության  փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

«Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխաատվարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է: Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պրագևատրման ֆոնդ: Եվ այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ, մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,-ասաց փոխնախարարն ու հիշեցրեց՝ խոսքը, սակայն, 2021 թվականի բյուջեի մասին է:

Մեքենաների և սպառազինությունների գծով 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված այս առումով: Սրանք շատ նախնական թվեր են, քանի որ ձեռքբերումները մրցույթներով են լինելու, հաղթելու է նվազագույնը գին-առաջարկը: Շինությունների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքների համար կհատկացվի 720 մլն, նոր շինություններ չեն կառուցվելու: «Այս բոլոր թվերի համադրմամբ պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշեց փոխնախարարը:

 

Աննա Գրիգորյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ախպրաձոր գյուղի բոլոր փողոցները գիշերային լուսավորություն կունենան

Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»—ին […]
Share
Instagram
Telegram