Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան

MasterNews

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։

«Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։

Նախիջևանի, մասնավորապես՝ նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում՝ հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո՛, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների՝ ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»,- գրել է Ստեփանյանը:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միջմարզային ճանապարհներին տեղակայվել են անցակետեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար 966 արձանագրություններ է կազմել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Ոստիկանության պետ Արման […]
Share
Instagram
Telegram