Ախպրաձոր գյուղի բոլոր փողոցները գիշերային լուսավորություն կունենան

MasterNews

Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղ համարվող Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանցը կընդգրկի բոլոր փողոցները: Լուսավորության ցանցը կառուցվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն 553 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 109 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 443 հազար դրամը՝ Ախպրաձորի համայնքապետարանը:

Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ լուսավորվելու են գյուղի բոլոր վեց փողոցները: Լուսավորության ցանցը կկառուցվի 2 500 գծամետր երկարությամբ: Կտեղադրվի 83 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

«Խորհրդային տարիներին Ախպրաձորում գիշերային լուսավորության ցանց գործում էր երկու փողոցում: ԽՍՀՄ փլուզումից հետո այն շարքից դուրս եկավ չշահագործվելու պատճառով: Կարելի է ասել, որ մեզանում վաղուց մոռացել էին լուսավորության ցանցի մասին: Այս ծրագրի իրականացմամբ մեր համայնքի համար կենսական կարեւոր խնդիր է լուծվում՝ նկատի ունենալով գյուղի բարձրադիր տեղանքը եւ բնակլիմայական խստաշունչ պայմանները»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկվում է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանիհեղինակած […]
Share
Instagram
Telegram