Հրազդանում ուժեղ քամուց պոկվել է տան մոտ 200 քմ մակերեոսվ տանիքը և ընկել ճանապարհին՝ դարձելով այն երկկողմանի փակ

MasterNews

Մայիսի 25-ին՝ ժամը 16:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է տան տանիքը (մոտ 200 քմ) և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարները տանիքի կառուցատարրերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը. Commersant.ge

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը Վրաստանի անվան տակ Աբխազխիա արտահանված հայկական ծխախոտի մասին, լայն տարածում է գտել վրացական մամուլում: Commersant.ge պարբերականը մեջբերելով Մինասյանի հայտարարությունները՝ […]
Share
Instagram
Telegram