«9-րդ ալիք» լողափում հայտնաբերվել է կորած 32-ամյա տղամարդու դին

MasterNews

Ապրիլի 27-ից Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում կորած քաղաքացու դին հայտնաբերվել է այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ․-ի (ծնված 1988 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել էր կորած Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ի ավտոմեքենան և հագուստը: Լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները նույն օրը որոնողական աշխատանքները դադարեցրել էին՝ ջրահեղձված քաղաքացի չիհայտնաբերելու պատճառով:

Դրան հաջորդած օրերին՝ ապրիլի 29-ից մայիսի 5-ը, մայիսի 13-ին, 15-ին, 18-ին, 19-ին «9-րդ ալիք» լողափի տարածքում մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ, որոն անընդհատ ավարտվում էին անարդյունք։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։ Հանրապետության […]
Share
Instagram
Telegram