Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ

MasterNews

Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ը՝ առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  49080 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված  374 նոր դեպք և 62 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 77 (ավելացել է ևս 3-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած  պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

 

Աննա Գրիգորյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև […]
Share
Instagram
Telegram