Apple եւ Google ընկերությունները թողարկել են Exposure Notifications գործիքակազմ ծրագիրը, որով հնարավոր է հետեւել կորոնավիրուսով հիվանդ անձի կոնտակտներին iOS եւ Android համակարգերով աշխատող սարքերի համար։ Այն հասանելի կլինի միայն պետական մարմիններին։ Խոսքը ոչ թե հավելվածի մասին է, այլ API-ի, որի հիման վրա ամեն մի երկիր կամ պետական լիազոր մարմին կկարողանա իր սեփական հավելվածը մշակել։ API-ն նախատեսում է տեղադրման կամավորություն եւ գտնվելու վայրի չբացահայտում։

«Մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ հավելվածներին ավելի լավ աշխատել։ Բոլոր օգտատերերը կկարողանան անջատել Exposure Notifications-ը։ Համակարգը չի հավաքի գեոտվյալներ։ Եթե օգտատերը վարակված է կորոնավիրուսով, նա կարող է այդ մասին չհաղորդել։ Մենք համարում ենք, որ համակարգի տարածումը մեր հաջողության գրավականն է եւ ըստ այդմ, կարեւորում ենք անձնական տվյալների պաշտպանությունը, որպես երաշխիք լայն տարածում ստանալու համար»։

Exposure Notifications –ը հիմնված չէ GPS տվյալների վրա, այլ աշխատում է Bluetooth ինտերֆեյսով։ Համակարգին հասանելիություն ստացել է քսաներկու պետություն եւ ԱՄՆ մի քանի նահանգներ։ Այս մասին հայտնում է Cnet-ը։

http://hraparak.am