Ռուսաստանը դուրս չի գա «Բաց երկնքի պայմանագրից»

MasterNews

Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մոտեցումը պետք է լինի պրագմատիկ: Քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք ամբողջությամբ հետևել բոլոր իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են այդ փաստաթղթից»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը, արդյոք, կքննարկի՞ պայմանագրի մյուս մասնակից գործընկերների հետ ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է դուրս գալ պայմանագրից:

Գրուշկոն հույս է հայտնել, որ պայմանագրի մյուս մասնակիցները ևս բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մտադրության մասին և նշել, որ վեց ամիս անց ազատ կլինեն պարտականություններից: Որպես պատճառ նշվել է, որ Ռուսաստանը չի պահպանում պայմանագրով նախատեսված պայմանները: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ որոշումը կարող են փոխել, եթե Մոսկվան սկսի հետևել պայմանագրի դրույթներին ամբողջությամբ: Ռուսաստանը հերքել էր մեղադրանքները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման  համակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը. «Դեռևս 2018 […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram