Ռամզան Քադիրովը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց՝ կորոնավիրուսի կասկածանքով. ԶԼՄ-ներ

MasterNews

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսի կասկածանքի պատճառով: Գրոզնիում հայտարարել են, որ Քադիրովն անձամբ է վերահսկում Covid-19-ով պայմանավորված իրավիճակը, իսկ վերջինիս առողջական վիճակի մասին հրաժարվել են մեկնաբանություն տալ:

Baza-ն,  ТАСС-ը, РИА Новости-ն ու Интерфакс-ը միաժամանակ հայտնել են, որ Քադիրովը ինքնաթիռով  տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Չեչնիայի ղեկավարի վիճակը կայուն է: Նաեւ նշվում է, որ բացի Քադիրովից, հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Չեչնիայի առողջապահության նախարար Էլհան Սուլեյմանովը՝ դարձյալ կորոնավիրուսի կասկածով:

Նշենք, որ Չեչնիայում մարի 21-ի տվյալներով, ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 1026 դեպք է հաստատվել, նրանցից 625-ն առողջացել են, մահացել է 11 մարդ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-14։00 Խորենացի փ. […]
Share
Instagram
Telegram