ՊԵԿ-ը ներդրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման  համակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը.

«Դեռևս 2018 թվականիցՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն  հարկ վճարողները հնարավորություն ունեն նաև «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով:Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա և հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները

Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները և կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։

Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաև սխալվելու հավանակությունը:Հաշվարկում տարին և ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է  և փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը և ուղարկում Պետական եկամուտների կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Apple եւ Google ընկերությունները թողարկել են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կոնտակտներին հետեւելու ծրագիր

Apple եւ Google ընկերությունները թողարկել են Exposure Notifications գործիքակազմ ծրագիրը, որով հնարավոր է հետեւել կորոնավիրուսով հիվանդ անձի կոնտակտներին iOS եւ Android համակարգերով աշխատող սարքերի համար։ […]
Share
Instagram
Telegram