Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը

MasterNews

Կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արվեստասերները ներկայացման տեսաձայնագրությունը կարելի է դիտել մայիսի 22-ին՝ ժամը 20։00-ին օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:

«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են  Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

 

Անժելա Համբարձումյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակվել է ավելի քան 28 մլն ՀՀ դրամ. 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության  վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում […]
Share
Instagram
Telegram