Կորոնավիրուսի դեպքերի շատանալու դեպքում, հնարավոր է, ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չցուցաբերվի

MasterNews

Եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում շարունակի աճել, ապա կկիրառվի խորը սորտավորման սկզբունքը, այսինքն՝ ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չի ցուցաբերվի: Այս մասին Հանրային խորհրդի անդամների հարցերին պատասխանելիս ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Խորը սորտավարման հնարավոր է գնանք: Այդ խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու: Եվ չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք: Բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Այն տարբերակով, եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյոք ունեցած հիվանդները մեզ կբերե՞ն խորը սորտավորման, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդներն ստանում են բուժօգնություն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա: Դա մեզ բավական լավ հաջողվում է, մենք իրականում սկզբում գիտենք, թե ով է ծանր դառնալու, նրանք մեր տարեց մարդիկ են, խրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացիներն են և ուշացած դեպքերը: Մենք դժբախտաբար հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ, օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ նրան մեկ օր կարողանում ենք ինչ-որ բան անել և չենք կարողանում փրկել: Դրա համար չեմ կարծում, որ եթե թիվը մնա այսպես, ապա խորը սորտավորման կարիք կունենանք: Դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- ասաց նախարարը:

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 168 քաղաքացի

  Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մայիսի 22-ին հնարավոր է դարձել Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան […]
Share
Instagram
Telegram