Ինտենստիվ թերապիայի 202 մահճակալներից 152-ն արդեն զբաղված է

MasterNews

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն  այսօր պատասխանում է Հանրային խորհրդի անդամների հարցերին: Անդրադառնալով կորոնավիրուսով ծանր դեպքերին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք 202 ինտենստիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:

«Այո, դեռ ազատ մահճակալներ կան, սակայն նրանց զբաղվելը և ազատվելը շատ հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում: Այսինքն՝ դրանք շատ արագ զբաղվում են, կարող է հենց այսօր միանգամից 50-ն էլ զբաղվի, բայց կազատվեն շան դանդաղ, որովհետև այն քաղաքացիները, որոնք վերակենդանացման բաժանմունքներում են, մոտավորապես 20 օր մնում են այնտեղ: Միայն այն դեպքերում է կարճ լինում ռեանիմացիոն մահճակալների զբաղվածությունը, եթե հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, և մենք չենք կարողանում փրկել»,- նշեց նա:

Այսինքն՝ ըստ նախարարի՝  մոբիլիզացված ռեսուրները հնարավոր է՝ ինչ-որ պահի չհերիքեն: Եվ այդ դեպքում իրենք ունեն իրենց մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեին անել: «Դա առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումն է պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների ամբողջ բժշկական անձնակազմի: Դա կարող է լինել անխուսափելի, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա ստիպված քայլ կլինի, որն իր հետ բերելու է վատ սցենարների նաև բուժաշխատողների վարակվածության առումով, որն անխուսափելիորեն բարձրանալու է»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ մինչ օրս կորոնավիրուսով վարակված է մոտ 350 բուժաշխատող: Նաև մեկ այլ վատ սցենար կարող է լինել՝ հիվանդանոցներում բուժվող այլ խրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա:

«Հետևաբար, մենք գերնպատակն է այդ սցենարը թույլ չտալ՝ կառավարելի պահելով իրավիճակը»,- նշեց նա: Նախարարը դարձյալ ասաց, որ այս իրավիճակը երկար է տևելու, մի քանի ամսում կորոնավիրուսը չի վերանալու, իսկ դեղամիջոցն ու պատվաստանյութը շուտ չեն հայտնաբերվելու:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի դեպքերի շատանալու դեպքում, հնարավոր է, ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չցուցաբերվի

Եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում շարունակի աճել, ապա կկիրառվի խորը սորտավորման սկզբունքը, այսինքն՝ ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չի ցուցաբերվի: Այս մասին Հանրային խորհրդի անդամների […]
Share
Instagram
Telegram