Առաջիկա օրերին ինչ թռիչքներ են լինելու Ռուսաստանից Հայաստան

MasterNews

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երեւան ժամը 17:20):

Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երեւան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դիվերսիայի փորձ. ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը կորուստներով հետ է շպրտվել

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և […]
Share
Instagram
Telegram