Գեղամավանում կասֆալտապատվի 2-րդ փողոցը

MasterNews

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 2-րդ փողոցը 1015 գծամետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 76 միլիոն 466 հազար դրամ, որից 45 տոկոսը կամ 34 միլիոն 409 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ կամ 42 միլիոն 56 հազար դրամը՝ Գեղամավանի համայնքապետարանը: Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի հավաստմամբ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի 6870 քառակուսի մետր:  «Փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1700 գծամետր, որից 1015-ը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով: Այս փողոցն ասֆալտապատվել էր ԽՍՀՄ տարիներին, սակայն տասնամյակների ընթացքում քայքայվել ու դարձել էր անբարեկարգ եւ դժվարանցանելի: Երկու տարի առաջ այն հիմնանորոգեցինք ասֆալտի երկրորդային հումքով, սակայն ժամանակի ընթացքում կրկին քանդվեց ճանապարհը, դրա համար էլ նպատակահարմար գտանք՝ ներկայացնել կապիտալ նորոգման ծրագիր, ինչը եւ հաստատեց կառավարությունը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարենք առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն մայիսի 21–ին, նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։ https://www.gov.am/files/docs/4057.pdf Դրանով սահմանվում է. «1.1 Հայաստանի Հանրապետության […]
Share
Instagram
Telegram