Արթիկ քաղաքին հանձնվել է մասնագիտացված աղբատար մեքենա եւ 52 աղբաման

MasterNews

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից այսօր Արթիկ քաղաքին հանձնվել է մասնագիտացված աղբատար մեքենա և 52 աղբաման։

Աղբատար մեքենան և աղբամանները քաղաքին են հանձնվել Հարմարվողականության Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում։  Ծրագրի նպատակն է կրճատել Արթիկի և հարակից համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները։

ՇՄՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախատեսվում է, որ Արթիկի քաղաքապետարանին հանձնված տեխնիկան և գույքը կնպաստեն աղբահանության ճիշտ կազմակերպմանը, ինչն էականորեն կազդի շրջակա միջավայրի պահպանության և բարելավման վրա։

Ծրագիրն ընդգրկում է Շիրակի մարզի Արթիկ, Հառիճ, Վարդաքար և Նահապետավան համայնքների վարչական սահմաններում առկա փակված քարհանքը և գյուղատնտեսական նշանակության հողերը։

«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի նպատակն է աջակցել տեղական համայնքներին և մարզային իշխանություններին մշակել և իրականացնել կայուն տնտեսական զարգացման ծրագիր՝ հաշվի առնելով հարմարվողական ներուժը։ Տվյալ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից, որոնց իրականացման արդյունքում էլ ակնկալվում է ապահովել երկարատև և կայուն արդյունքներ։

Ծրագրի «Կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող տարածքի բնական լանդշաֆտների վերականգնում, կառավարում և հարմարվողական ներուժի բարձրացում» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման մեխանիզմ, նվազեցնել թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և բարելավել քաղաքի հարակից տարածքները

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գեղամավանում կասֆալտապատվի 2-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 2-րդ փողոցը 1015 գծամետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման […]
Share
Instagram
Telegram