Մոսկվան ոլորում է Հայաստանի ու Բելառուսի ձեռքերը.Կրուտիխին

MasterNews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Բելառուսի ու Հայաստանի համար գազի գին էժանացնել մինչև ԵԱՏՄ մասին համաձայնագրի սորագրումը: Նրա խոսքով, գազի փոխադրման միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միայն միասնական շուկայի դեպքում, իսկ Եվրասիական տնտեսական միությունում նման ինտեգրացիա դեռ չկա: Ռուսաստանը նախ պահանջում է ինտեգրացիա, ապա՝ գազի ընդհանուր պայմաններ: Պուտինի խոսքով, քանի դեռ չեն հասել դրան, գազի գինը պետք է ձևավորվի շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև շահույթի հիմնավորված նորմա ապահովեն:

RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր, ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցում նշել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության ու կոմերցիոն հարցերի հետ ընդհանուր քիչ բան ունի: Հայաստանի համար բարդ է, որովհետև Հայաստանի գազային ոլորտը պատկանում է Գազպրոմին: Հայաստանն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչև Հայաստանի սահման գազ է մատակարարում որոշակի գնով, իսկ հետո վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: Հայաստանում գործող այս ստորաբաժանումը գազը վաճառում է իր իսկ սահմանած գնով: Դա որևէ կապ չունի շուկայի հետ: Սա ներգազպրոմյան առևտուր է, ասել է Կրուտիխինը:

Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսին ու Հայաստանին ասում է, որ պատրաստ է զեղչել գազի գինը, եթե ընդունեն ինտեգրացիայի պայմանները: Քաղաքական պայմաններն ընդունելու դեպքում գազը կստանան այլ գնով: Այդ գինը ևս օդից վերցրած կլինի, որովհետև տնտեսության հետ որևէ կապ չի ունենա: Անհնար է մեկնաբանել գները, դրանք կամայական են սահմանված և կամայական էլ փոխվելու են քաղաքական գործիչների կամքով:

Հայաստանն ընտրության հնարավորություն չունի, որովհետև երկրի գազային ոլորտը Գազպրոմի ներսում է: Դժվար է պատկերացնել, որ Գազպրոմի ստորաբաժանումը գազ գնի ոչ թե Գազպրոմից, այլ ուրիշից՝ Իրանի կամ Թուրքիայի տարածքով: Դա անհնար է:

Ինչ վերաբերում է Բելառուսին, նրանք կարող են գազ ստանալ, օրինակ, Լեհաստանից, բայց դա էլ է քաղաքական որոշում լինելու, այլ ոչ թե տնտեսական: Բելառուսը կարող է պայմանավորվել Վարշավայի հետ, որը սեղմած գազ է ստանում, իսկ շուտով ստանալու է Նորվեգիայից՝ կառուցվող գազամուղով: Այդ պատճառով ներեվրոպական առևտուրը կարող է տեղի ունենալ նաև Բելառուսի մասնակցությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, նման է այդ երկու երկրների ձեռքերը ոլորելուն, ասել է փորձագետը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Համավարակի դեմ պայքարին օգնելու համար 33 մլն ֆունտ հավաքած 100-ամյա բրիտանացին կստանա ասպետի կոչում

Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում: […]
Share
Instagram
Telegram