Հրդեհ Լուսաղբյուր գյուղում․ կա 2 զոհ

MasterNews

Մայիսի 19-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։

Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփն ԱՀԿ-ին վերջնագիր է ներկայացրել՝ տալով 30 օր ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջնագիր է ներկայացրել: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի կառույցի համաֆինանսավորումն ու կվերանայի ԱՄՆ-ի անդամակցության հարցը, եթե […]
Share
Instagram
Telegram