ԵԽԽՎ զեկուցողը ողջունել է ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

MasterNews

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից:

«Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, և սա շատ լավ նորություն է», – ասել է Կիլյունենը։

Նա նշել է՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի դադարեցումը և կառավարության՝ կարծիք հայցելու և հարցը խորհրդարան վերադարձնելու վերաբերյալ արված ընտրությունն առավել կարևոր է ` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այժմ ժամանակ կունենան արտացոլելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ մինչ հետագա գործողություններ ձեռնարկելը և հասարակությանը տեղեկացնելը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ կարդալու կարծիքը և տեսնելու, թե ինչպես է այն հաշվի առնվում: Այս որոշումը Եվրախորհրդի և  Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», – ավելացրել է նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Արմնյուզ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ ռադիոընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 19-ին գումարվել է հանձնաժողովի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, նիստի օրակարգում ընդգրկված է եղել տասներեք հարց՝ «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան […]
Share
Instagram
Telegram