Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

MasterNews

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. տեղի ունեցած դպրոցականների «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`

  • առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5000 դրամ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իսրայելում Չինաստանի դեսպանին գտել են մահացած՝ իր տանը

Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին գտել են իր տանը մահացած՝ Թել Ավիվի արվարձաններից մեկում։ Այս մասին հայտնում է Channel 12 իսրայելական հեռուստակայանը, վկայակոչելով տեղի ոստիկանության […]
Share
Instagram
Telegram