Հայտարարվել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ ֆիլմը

MasterNews

Ամերիկյան Esquire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների 40 ամենասեքսուալ ֆիլմերի վարկանիշը։ Առաջատար է դարձել 2019 թվականի ֆրանսիական «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» պատմական դրաման:

Սելին Սյամմայի՝ Նոեմի Մերլանի եւ Ադել Էնելի հետ գլխավոր դերերում կինոնկարը մրցանակ է ստացել Կաննում եւ «ՔՎիր-պալմա» փառատոնի հատուկ մրցասնակը՝ լավագույն սցենարի համար: Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1760-ականներին երիտասարդ նկարչուհու շուրջը, որին վարձել է հարուստ մի կին՝ իր դստեր դիմանկարը նկարելու համար: Ավելի ուշ նկարչուհու և նրա գործատուի միջև առաջանում է սիրային կապ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է 2007 թվականի «Քավություն» ֆիլմը՝ Կիրա Նայթլիի եւ Ջեյմս Մակեվոյի մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Ջո Ռայթի կողմից Իէն Մակյուենի համանուն վեպի հիման վրա, գործողությունը տեղի է ունենում երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Երրորդ հորիզոնականում է 2017-ի հորրորը՝ «Դայակը» Ջուդա Լյուիսի և Սամարա Ուիվինգի հետ, որում պատմվում է երեխայի մասին, ով խենթի պես սիրահարված է դայակին։

Թոփ-10-ում հայտնվել են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ջենիֆերի մարմինը», «Դարհեմյան ցուլերը», «Սուպեր Մայքը», «Տաղանդավոր Միստր Ռիփլին», «Լուսնի լույսը», «Գաղտնի տենչը» եւ «Մեքենայի միջից»: Բացի այդ, ցանկում նշված են «Վայրենություն», «Կանչիր ինձ քո անունով», «Ինտիմ», «Մալհոլլանդ Դրայվ», «Քնած գեղեցկուհին», «Անհավատ կինը», «Սեր», «Լուսիան և սեքսը», «Ադելի կյանքը», «Քարտուղարուհին», «Քո մայրիկին նույնպես», «Լայն փակված աչքերով» և «Երազողները» ֆիլմերը: Վարկանիշը եզրափակում է ամերիկյան 1981 թվականի «Մարմնի տապը» ֆիլմը։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր […]
Share
Instagram
Telegram