Բրիտանական կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան

MasterNews

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Mirror-ը: Կառավարությունը թույլատրել է առաջնությունը վերսկսել հունիսին՝ սակայն խստագույնս պահպանելով անվտանգության նորմերը:

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարության հետ, որի ժամանակ թիմերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել պանդեմիայի ընթացքում առաջնության վերսկսման վերաբերյալ: Ֆուտբոլիստներն անվտանգության նորմերի հետ կապված այլ պահանջներ ունեն և առավել երկար մարզումային ժամանակահատված են ուզում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ […]
Share
Instagram
Telegram