Հայտնի է «Ավատար» ֆիլմի շարունակությունների բյուջեն. նկարահանումները կվերսկսվեն շուտով

MasterNews

Հայտնի է դարձել գիտաֆանտաստիկ բլոքբաստեր «Ավատարի» շարունակությունների բյուջեն: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Նշվում է, որ այն կազմելու է 1 միլիարդ դոլար:

2-րդ մասի պրեմիերան նախատեսվում է 2021 թվականին, 3-րդինը՝ 2023-ին: Եթե դրանք հաջողություն ունենան, ապա 2024 եւ 2027 թվականներին կլինեն նաեւ 4-րդ ու 5-րդ մասերը:

Նոր Զելանդիայի իշխանությունները թույլատրել են կինոարտադրությունը, որը կանգ էր առել կորոնավիրուսի տարածման պատճառով, եւ «Ավատարի» նկարահանումները կվերսկսվեն շուտով: Քեմերոնը հույս ունի, որ դադարը չի անդրադառնա պրեմիերայի ժամկետների վրա: Նա դեռ չգիտի, թե երբ կմեկնի Նոր Զելանդիա: Առայժմ Կալիֆորնիայում է: Ինչպես ֆիլմի նկարիչները, աշխատում է տանը: Զբաղվում է համակարգչային գրաֆիկայով:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մոլերը կբացվեն, տրանսպորտն առայժմ չի աշխատի

Հրապարակ թերթը գրում է. Մայիսի 14-ին արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշումն արդեն կարծես հաստատ է, այն կայացրել են ավելի շատ քաղաքական նկատառումներից ելնելով, […]
Share
Instagram
Telegram