«Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

MasterNews

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին անգլիական «Տոտենհեմ»-ից ռեկորդային 101 միլիոն եվրոյի դիմաց: Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 18 խաղի:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) […]
Share
Instagram
Telegram